# Բնակչի ամենօրյա գործերը մեկ հավելվածում — AI City Technologies

Source: https://aicity.am/features/resident
Language: hy

Հասանելիությունը կախված է օգտատիրոջ դերից, շենքի միացված ծառայություններից և համապատասխան սարքավորումներից։

## Բնակչի ամենօրյա գործերը մեկ հավելվածում

https://aicity.am/features/resident

AI City Resident-ը միավորում է տան ամենօրյա գործերը iPhone-ում և Android-ում։

### Ամենակարևորը՝ գլխավոր էջում

https://aicity.am/features/resident#resident-1

Հավելվածի գլխավոր էջը միավորում է առօրյա ամենահաճախ օգտագործվող գործողությունները՝ վճարման գումարի ստուգումը, հասանելի մուտքերի բացումը և նոր հաղորդագրությունների դիտումը։ Այստեղից կարելի է անմիջապես անցնել նաև ձեր հայտերին, ծառայություններին կամ ընտանիքի անդամների կառավարմանը։

#### Վճարման գումար և արագ անցում ֆինանսներին

https://aicity.am/features/resident#resident-1-detail-1

Գլխավոր էջից տեսեք վճարման ենթակա գումարը և մեկ անցումով բացեք դրա ֆինանսական մանրամասները։

#### Մուտքի հասանելի կոճակներ

https://aicity.am/features/resident#resident-1-detail-2

Ձեզ տրամադրված մուտքերի կոճակները հասանելի են գլխավոր էջում՝ դուռ բացելու համար երկար փնտրելու կարիք չունենալու նպատակով։

#### Չընթերցված հաղորդագրություններ և ծանուցումներ

https://aicity.am/features/resident#resident-1-detail-3

Նոր հաղորդագրությունների նշումները ցույց են տալիս, թե որտեղ կա դեռ չկարդացած տեղեկություն։

#### Արագ անցումներ հայտերին, ծառայություններին ու ընտանիքին

https://aicity.am/features/resident#resident-1-detail-4

Ամենօրյա բաժինները բացեք գլխավոր էջի անցումներով՝ հայտը, ծառայությունը կամ ընտանիքի տվյալները արագ գտնելու համար։

### Մի մարդ՝ մի քանի շենք

https://aicity.am/features/resident#resident-2

Եթե մարդը կապված է մի քանի շենքի հետ, կարող է կապել հաստատված հաշիվները և հավելվածում անցնել դրանց միջև՝ յուրաքանչյուր շենքի ֆինանսներն ու տվյալները տեսնելով առանձին։ Իրավասու շենքերի հեռախոսային բանալիները կարող են հասանելի մնալ առանց յուրաքանչյուր մուտքի համար հաշիվը նորից փոխելու։

#### Հաստատված հաշիվների կապում

https://aicity.am/features/resident#resident-2-detail-1

Ձեզ պատկանող հաստատված հաշիվները կապեք՝ դրանցից օգտվելու համար նույն հավելվածային միջավայրում։

#### Շենքերի միջև հարմար անցում

https://aicity.am/features/resident#resident-2-detail-2

Ընտրեք անհրաժեշտ շենքի հաշիվը՝ դրա ծառայություններին ու տվյալներին անցնելու համար։

#### Յուրաքանչյուր շենքի ֆինանսներն ու տվյալները՝ առանձին

https://aicity.am/features/resident#resident-2-detail-3

Հաշիվները կապելուց հետո յուրաքանչյուր շենքի գումարներն ու գրանցումները շարունակում են ներկայացվել իրենց համապատասխան միջավայրում։

#### Իրավասու շենքերի հեռախոսային բանալիներ՝ առանց ամեն անգամ հաշիվ փոխելու

https://aicity.am/features/resident#resident-2-detail-4

Աջակցվող հեռախոսային մուտքով օգտվեք ձեր իրավասու շենքերի բանալիներից՝ առանց դռան մոտ ամեն անգամ հաշիվը փոխելու։

### Ձեր նախընտրություններին համապատասխան

https://aicity.am/features/resident#resident-3

Օգտատերը կարող է ընտրել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուն, լուսավոր կամ մուգ տեսքը և կարգավորել իր ծանուցումները։ Հավելվածից բացի հասանելի է նաև վեբ տարբերակը, որը կարելի է բացել հեռախոսի բրաուզերով՝ օգտվելով այնտեղ ներկայացված հնարավորություններից։

#### Հայերեն, ռուսերեն և անգլերեն

https://aicity.am/features/resident#resident-3-detail-1

Հավելվածի լեզուն ընտրեք ըստ հարմարության՝ հիմնական գործողությունները ձեզ հասկանալի լեզվով կատարելու համար։

#### Լուսավոր և մուգ տեսք

https://aicity.am/features/resident#resident-3-detail-2

Փոխեք հավելվածի տեսքը լուսավորի կամ մուգի՝ ըստ ձեր էկրանի օգտագործման նախընտրության։

#### Ծանուցումների անհատական նախընտրություններ

https://aicity.am/features/resident#resident-3-detail-3

Կարգավորեք ձեզ հասանելի ծանուցումների նախընտրությունները, որպեսզի տեղեկությունները ստանաք ընտրած ձևով։

#### Պահպանված պրոֆիլներ՝ հաջորդ մուտքի համար

https://aicity.am/features/resident#resident-3-detail-4

Հաջորդ մուտքի ժամանակ ընտրեք պահպանված պրոֆիլը՝ արդեն օգտագործված հաշիվը ավելի հեշտ գտնելու համար։

#### Մուտք նաև հեռախոսի բրաուզերից՝ վեբ տարբերակի հնարավորություններով

https://aicity.am/features/resident#resident-3-detail-5

Երբ օգտվում եք բրաուզերից, բացեք վեբ միջավայրը և կատարեք այնտեղ հասանելի գործողությունները։

### Պրոֆիլ և անվտանգ մուտք

https://aicity.am/features/resident#resident-4

Պրոֆիլի բաժնում մարդը կարող է վարել իր կապի տվյալները և տեսնել դրանց հաստատման վիճակը։ Աջակցվող հեռախոսում հավելվածի մուտքը կարելի է լրացուցիչ պաշտպանել տեղային PIN-ով կամ կենսաչափական կողպմամբ, իսկ օգնության համար բացել օգտագործման ուղեցույցները։

#### Կապի տվյալների և հաստատման վիճակի կառավարում

https://aicity.am/features/resident#resident-4-detail-1

Թարմացրեք կապի տվյալները և ստուգեք հաստատման վիճակը՝ ձեր հաշվի տեղեկությունները արդիական պահելու համար։

#### Հեռախոսի տեղային PIN կամ կենսաչափական կողպում

https://aicity.am/features/resident#resident-4-detail-2

Աջակցվող սարքում միացրեք հավելվածի լրացուցիչ կողպումը՝ ձեր հեռախոսից մուտքը վերահսկելու համար։

#### Հաշիվների հարմար ընտրություն՝ դուրս գալուց հետո

https://aicity.am/features/resident#resident-4-detail-3

Դուրս գալուց հետո ընտրեք անհրաժեշտ պահպանված հաշիվը՝ համապատասխան բնակչի միջավայր կրկին մուտք գործելու համար։

#### Հասանելի օգտագործման ուղեցույցներ և օգնություն

https://aicity.am/features/resident#resident-4-detail-4

Բացեք ուղեցույցը կամ օգնության բաժինը, երբ պետք է պարզել որևէ գործողության քայլերը։

### Հրավերից մինչև պատրաստ հաշիվ

https://aicity.am/features/resident#resident-activation

Բնակչի առաջին մուտքը կազմակերպված քայլեր ունի՝ հրավերի ակտիվացումից մինչև սեփական գաղտնաբառ և հաստատված կապի տվյալներ։ Հետագայում նույն հաշվի կարգավորումները հասանելի են անձնական բաժնում։

#### Ակտիվացման հղում կամ կոդ

https://aicity.am/features/resident#resident-activation-detail-1

Բացեք ստացած հրավերը կամ օգտագործեք ակտիվացման կոդը՝ ձեր արդեն պատրաստված հաշիվը գործարկելու համար։

#### Անվան հաստատում և սեփական գաղտնաբառ

https://aicity.am/features/resident#resident-activation-detail-2

Առաջին մուտքի ընթացքով ստուգեք նախապես լրացված անունը և սահմանեք ձեր սեփական մուտքի գաղտնաբառը։

#### Կոնտակտի հաստատում կոդով

https://aicity.am/features/resident#resident-activation-detail-3

Հաստատվող կապի ալիքով ստացած կոդը մուտքագրեք՝ տվյալ կոնտակտը ձեր հաշվին հաստատելու համար։

#### Հիմնական կապի ալիքի ընտրություն

https://aicity.am/features/resident#resident-activation-detail-4

Հաստատված կոնտակտներից ընտրեք հիմնականը և ձեր հաշվի համար հասանելի պարտքի հիշեցման ալիքը։

#### Գաղտնաբառի փոփոխում և վերականգնում

https://aicity.am/features/resident#resident-activation-detail-5

Փոխեք գործող գաղտնաբառը կամ սկսեք վերականգնման ընթացքը՝ հաստատման կոդով կամ նախատեսված աջակցության հարցումով։

### Անձնական տվյալներ և համաձայնություններ

https://aicity.am/features/resident#resident-records-consent

Հաշվի մեջ պահեք առօրյա օգտագործման համար անհրաժեշտ տվյալները և տեսեք ընդունվող փաստաթղթերը։ Ստորագրությունն ու մեքենաների տվյալները կառավարվում են ձեր համապատասխան իրավունքներով։

#### Մեքենաների համարանիշներ

https://aicity.am/features/resident#resident-records-consent-detail-1

Ավելացրեք ձեր մեքենայի համարանիշը կամ հեռացրեք այլևս չօգտագործվող մեքենան անձնական պրոֆիլից։

#### Ստորագրության նմուշի կառավարում

https://aicity.am/features/resident#resident-records-consent-detail-2

Սեփականատերը կարող է ավելացնել, դիտել կամ հեռացնել իր ստորագրության նմուշը՝ այն պահանջող հաստատումների համար։

#### Կառավարման պայմանագրի դիտում և ընդունում

https://aicity.am/features/resident#resident-records-consent-detail-3

Բացեք ձեր շենքին վերաբերող կառավարման պայմանագիրը և համապատասխան ընթացքով գրանցեք ընդունումը։

#### Անդամակցության առանձին համաձայնություն

https://aicity.am/features/resident#resident-records-consent-detail-4

Անդամակցության պայմաններն ընդունվում են իրենց առանձին ընթացքով՝ կառավարման պայմանագրից տարբերակված գրանցմամբ։

#### Ընդունված փաստաթղթի տարբերակ

https://aicity.am/features/resident#resident-records-consent-detail-5

Պայմանների կամ գաղտնիության փաստաթղթի ընդունումը կապվում է ներկայացված տարբերակին՝ հետագայում հստակեցնելու համար, թե ինչն է ընդունվել։

### Ձեր շենքային հաշիվների կապում

https://aicity.am/features/resident#resident-account-linking

Տարբեր շենքերի ձեր հաշիվները կարող են կապվել հաստատման ընթացքից հետո։ Դուք տեսնում եք հարցման վիճակը և պահպանում եք վերահսկողությունը գործող կապերի նկատմամբ։

#### Կապման հարցման ներկայացում

https://aicity.am/features/resident#resident-account-linking-detail-1

Սկսեք մյուս հաշվին կապվելու հարցումը և անցեք ձեր իրավունքի հաստատման համար պահանջվող քայլերը։

#### Հաստատման և դիտարկման առաջընթաց

https://aicity.am/features/resident#resident-account-linking-detail-2

Տեսեք՝ հարցումը ձեզանից լրացուցիչ հաստատո՞ւմ է սպասում, թե՞ գտնվում է պատասխանատուի դիտարկման փուլում։

#### Սպասող հարցման չեղարկում

https://aicity.am/features/resident#resident-account-linking-detail-3

Եթե կապումն այլևս պետք չէ, թույլատրելի փուլում չեղարկեք ձեր դեռ գործող հարցումը։

#### Գործող կապի հեռացում

https://aicity.am/features/resident#resident-account-linking-detail-4

Հանեք այլևս չպահանջվող հաշվի կապը՝ յուրաքանչյուր շենքի սեփական տվյալներն ու հաշվառումը առանձին պահպանելով։

### Շենքի կոնտակտներ և հարթակի աջակցություն

https://aicity.am/features/resident#resident-support

Ամեն հարց պետք է հասնի ճիշտ պատասխանատուին։ Հավելվածը տարբերակում է շենքի սպասարկման հարցը հարթակի խնդրից կամ զարգացման առաջարկից։

#### «Իմ շենքը» տեղեկատու

https://aicity.am/features/resident#resident-support-detail-1

Մեկ էջում բացեք շենքի տվյալներն ու ձեր մուտքի համար հրապարակված կառավարչի, մաքրության, պահակության և այլ պատասխանատուների կոնտակտները։

#### Արտակարգ կապերի առանձնացում

https://aicity.am/features/resident#resident-support-detail-2

Արագ գտեք այն կոնտակտները, որոնք շենքի պատասխանատուն նշել է արտակարգ դեպքերի համար։

#### Հավելվածի խնդրի հաղորդում

https://aicity.am/features/resident#resident-support-detail-3

Արեգայի համապատասխան ընթացքով հաղորդեք հավելվածի խնդիրը հարթակի աջակցությանը և տեսեք ձեր հաղորդման վիճակը։

#### Զարգացման առաջարկ

https://aicity.am/features/resident#resident-support-detail-4

Ներկայացրեք հարթակի բարելավման առաջարկը, որպեսզի այն հայտնվի արտադրանքի պատասխանատուների առանձին աշխատանքային ցանկում։

#### Քայլային և տեսանյութերով ուղեցույցներ

https://aicity.am/features/resident#resident-support-detail-5

Գտեք բնակչի և կառավարման համապատասխան ձեռնարկները, ինչպես նաև հրապարակված տեսաուղեցույցները՝ գործողությունը ինքնուրույն կատարելու համար։

### Շենքի ֆինանսները՝ տեսանելի բնակչին

https://aicity.am/features/resident#resident-building-finances

Բնակիչը կարող է տեսնել շենքի համախմբված ֆինանսական պատկերը՝ հաշվառման ակտիվացումից հետո։ Թվերը ներկայացվում են ընդհանուր մակարդակով՝ մյուս բնակիչների անձնական վճարումները չբացելով։

#### Շենքի ընդհանուր մնացորդ, մուտքեր և ծախսեր

https://aicity.am/features/resident#resident-building-finances-detail-1

Տեսեք շենքի հաշվառված դրամական մնացորդը, ընդհանուր մուտքերն ու ծախսերը՝ տվյալների թարմության նշումով։

#### Ընթացիկ ամսվա ֆինանսական ցուցանիշներ

https://aicity.am/features/resident#resident-building-finances-detail-2

Համեմատեք ամսվա հաշվարկված, հավաքագրված և ծախսված գումարները, ամսվա արդյունքն ու հավաքագրման տոկոսը։

#### Երեք, վեց կամ տասներկու ամսվա գրաֆիկներ

https://aicity.am/features/resident#resident-building-finances-detail-3

Ընտրեք ժամանակահատվածը և գրաֆիկով տեսեք, թե ինչպես են փոխվել շենքի հաշվարկները, մուտքերն ու ծախսերը։

#### Excel հաշվետվություն՝ ընտրված ամիսներով

https://aicity.am/features/resident#resident-building-finances-detail-4

Նշեք հաշվետվության սկզբի և ավարտի ամիսը և ներբեռնեք շենքի ֆինանսական ու ծախսային ամփոփումը հայերեն, ռուսերեն կամ անգլերեն։
