Անցնել էջի հիմնական բովանդակությանը

Գլխավոր ընտրացանկ

AI City Technologies · Համատիրությունների և բնակիչների համար

Ձեր շենքի կառավարումը՝ պարզ ու վերահսկելի

Հետևեք հաշվարկներին ու վճարումներին, կազմակերպեք բնակիչների դիմումները և կառավարեք շենքի մուտքերը։ Կառավարիչն ու բնակիչն ունեն իրենց աշխատանքի համար անհրաժեշտ գործիքները։

Ստեղծված է Հայաստանում՝ ձեր շենքի համար։

Համատիրության նախագա՞հ կամ կառավարի՞չ եք։ Տեսնել համատիրության լուծումը

AI City Technologies
Քաղաքը կառուցվում է…
Քաշեք՝ դիտանկյունը փոխելու համար

Շենքի առօրյա գործերը՝ հաշվարկից մինչև սպասարկում

Խելացի մուտքՎերելակի կառավարումԱռցանց վճարումներՀայտեր և պատասխաններԱնշարժ գույքի հայտարարություններՀաշվարկներ և պարտքեր
Ինչ կարող եք անել

Գործիքներ կառավարչի և բնակչի համար

Կառավարիչը կազմակերպում է աշխատանքը, իսկ բնակիչը վճարում է, դիմում և հետևում պատասխանին։

Համատիրության և գույքի կառավարում

Շենքեր, բնակարաններ, սեփականատերեր, վարձակալներ և կառավարման գործընթացներ։

AI City Resident

Բնակչի հավելված՝ վճարումների, մուտքի, հայտերի և շենքի նորությունների համար։

Ֆինանսներ և վճարումներ

Հաշվարկներ, պարտքեր, բյուջե, հաշվետվություններ և վճարումների պատմություն։

Սպասարկում և հայտեր

Խնդիրների գրանցում, պատասխանատուներ, կարգավիճակներ և կատարման վերահսկում։

Հաղորդակցություն և որոշումներ

Հայտարարություններ, զրույցներ, ծանուցումներ, հարցումներ և ժողովներ։

Խելացի մուտք

Դռների և ուղեփակոցների բացում, հյուրերի մուտք՝ ըստ տրված իրավունքների։

Շենքի սարքեր և համակարգեր

Մուտքի, դոմոֆոնի և շենքում գործող համակարգերի կապ ու վերահսկում։

Արեգա · AI Co-Pilot

Արեգան ամփոփում է կառավարման տվյալներն ու երկար քննարկումները՝ որոշումները թողնելով պատասխանատու անձին։

Բնակչի առօրյան

Վճարումներ, դիմումներ և մուտք՝ մեկ հավելվածում

Բնակիչը վճարում է, բացում դուռը, գրում կառավարչին և մասնակցում շենքի որոշումներին՝ առանց մի ծառայությունից մյուսն անցնելու։

Գործարկում

Շենքի միացումը՝ քայլ առ քայլ

01

Տվյալների տեղափոխում

Տեղափոխում ենք բնակարանների ցանկերն ու բնակիչների տվյալները, ստուգում կապերը և պատրաստում համակարգը գործարկման։

02

Խելացի մուտքի միացում

Մեր թիմը միացնում է մուտքի դռները, ուղեփակոցները կամ կայանատեղիի դարպասները, որպեսզի բնակիչը հեռախոսով կարողանա անվտանգ և անհպում մուտք գործել։

03

Բնակիչների հրավեր

Բնակիչները ստանում են հրավեր, ներբեռնում հավելվածը, հաստատում իրենց տվյալներն ու սկսում օգտվել համակարգից։

Գնային առաջարկ

Առաջարկ՝ ըստ ձեր շենքի կարիքների

Գինը հաշվարկվում է ըստ մուտքերի ու բնակարանների քանակի, ընտրված բաժինների և սպասարկման ծավալի։

AI City Start

Անհատական հաշվարկ

Փոքր շենքերի համար՝ հիմնական թվային կառավարմամբ

AI City Enterprise

Անհատական պայմանագիր

Կառուցապատողների և բազմաշենք համալիրների համար

Հարցեր և պատասխաններ

Հաճախ տրվող հարցեր

Ինչո՞վ է AI City Technologies-ն տարբերվում շենքերի կառավարման այլ ծրագրերից։

AI City Technologies հարթակում կառավարիչը վարում է գույքի ու ֆինանսների հաշվառումը, սպասարկումը և բնակիչների հետ կապը, իսկ բնակիչն օգտագործում է AI City Resident-ն ու Խելացի մուտքը։

Կարո՞ղ է բնակիչը դուռը բացել, երբ շենքի համացանցը չի աշխատում։

Եթե շենքում միացված է Bluetooth-ով աշխատող Խելացի մուտքը, բնակիչը կարող է հեռախոսով բացել մուտքի դուռը նաև շենքի համացանցի ժամանակավոր խափանման դեպքում։ Հավելվածի մյուս առցանց ծառայությունների համար կապը շարունակում է անհրաժեշտ լինել։

Ինչպե՞ս են պաշտպանվում անձնական տվյալներն ու վճարումները։

Քարտի ամբողջական տվյալները AI City Technologies հարթակում չեն պահպանվում։ Տարբեր շենքերի տվյալներն առանձնացված են, իսկ մուտքերն ու գործողությունները ստուգվում են օգտատիրոջ դերի և իրեն հասանելի շենքի հիման վրա։

Ինչպե՞ս է շենքը միացվում AI City Technologies-ին։

Մեր թիմը տեղափոխում է շենքի տվյալները, պատրաստում կառավարման վահանակը, միացնում ընտրված մուտքի համակարգերն ու հրավիրում բնակիչներին։ Կառավարիչը ստանում է աշխատանքի պատրաստ համակարգ։

Ինչպե՞ս են քվեարկություններն ու որոշումները արձանագրվում համակարգում։

Բնակիչը հաստատում է իր ընտրությունը հեռախոսով։ Համակարգը հաշվարկում է մասնակցությունն ու արդյունքները և պահպանում արձանագրությունը հետագա ստուգման ու ներկայացման համար։ Որոշման իրավական գնահատումը կախված է դրա տեսակից և կիրառվող ընթացակարգից։

Ինչպե՞ս է Արեգա · AI Co-Pilot-ն օգնում կառավարչին։

Արեգան ամփոփում է կառավարման տվյալներն ու երկար քննարկումները և օգնում է հասկանալ աշխատանքային հերթի կարևոր հարցերը։ Անդորրագրերի AI վերլուծությունն օգնում է նախնական ստուգմանը, իսկ վերջնական որոշումները կայացնում է պատասխանատու անձը։

Ծանոթացեք ձեր շենքի կառավարման գործիքներին

Կարճ ցուցադրության ընթացքում կտեսնեք, թե ինչպես են կառավարիչն ու բնակիչը աշխատում AI City Technologies հարթակում։